Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 1.32351 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 11-004-0251-0097, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` խոտհարք/: 1) 1.32351 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել 10000 (տաս հազար) ՀՀ դրամ /տարեկան/,
2) Վարձակալության ժամկետ սահմանել 15 տարի: 3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 (վեց) ամսվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |