Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 17․09․2009 թվականի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով և հաշվի առնելով Բագրատաշեն բնակավայրի բնակիչ Դանիլով Ալեքսեյի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալեքսեյ Դանիլովի սեփականությունը հանդիսացող, 11-016-0136-0010 կադաստրային ծածկագրով 1.769 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկի (կորիզավոր):