Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ գլխի 33-րդ հոդվածի 1-ին մասով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հաշվի առնելով 2018 թվականի հուլիսի 13-ին առաջին փոխվարչապետի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում հավանության արժանացած ՀՀ Տավուշի մարզի <<Նոյեմբերյան համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի սարալանջի 536 մ երկարությամբ վերընթաց բանուկ մասի հիմնավոր վերանորոգում>> սուբվենցիայի ծրագրային հայտի իրականացման անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի 2018 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասում կատարել փոփոխություն. այն է՝
1 . Նոյեմբերյան համայնքի 2018 թվականի բյուջեի՝
- Եկամտային մասի պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) տողում ավելացնել 11661800 ՀՀ դրամ:
- Ծախսային մասի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5113 հոդվածին ավելացնել 11661800 ՀՀ դրամ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: