Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Զորական 11-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1 հողամաս հասցեում գտնվող 0.006 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, ծածկագիր՝ 11-062-0002-0016).
1) օտարվող հողամասի 1(մեկ) քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ:
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության համապատասխան:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: