Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 711-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2025 թվականի N 711-Ա

ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 348-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2025 թվականի հիմնական միջոցառումների պլանի 8.2.4 կետի 2025 թվականի ապրիլի 18-ին իմ ղեկավարությամբ Նոյեմբերյան համայնքում անց է կացվելու շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքների ակտիվացման դեպքում» թեմայով, ինչպես նաև ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

 

1.     Նշանակել` շտաբային ուսումնավարժության ղեկավարի տեղակալ` Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Մհեր Հայկի Աղամյանին:

2.    Ուսումնավարժությանը ներգրավել`

1) համայնքային կազմավորումների հրամանատարներին,

2) համայնքապետարանի աշխատակազմին,

3) Նոյեմբերյան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին:

3.    Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանին`

1) կազմակերպել` ուսումնավարժության պլանավորող փաստաթղթերի ժամանակին մշակումը և հաստատումը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության

արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հետ,

2) կազմակերպել ուսումնավարժությանը մասնակիցների նախապատրաստումը համաձայն ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանի,

3)    ուսումնավարժության անցկացմանը պատրաստ լինելու մասին զեկուցել 2025 թվականի ապրիլի 18-ին:

      4. Շտաբային ուսումնավարժության մասնակիցներին`

          1) ուսումնասիրել շտաբային ուսումնավարժության անցկացման համապատասխան փաստաթղթերը,

         2) պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած   միջոցառումների մասին:

5. Սույն որոշումը հայտարարել ըստ առնչության:

6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(7.94 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner