Ղեկավարվելով <<տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածով, հաշվի առնելով <<ԳԱՐԱՆՏ ԱՈՒԴԻՏ>> ՍՊԸ-Ի լիազոր ներկայացուցիչ Հարություն Սաշայի Գիշյանի տարածքի վարձակալության վերաբերյալ 19.12.2017 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյանի համայնքապետարանի Երևանյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող վարչական շենքի երրորդ հարկից որպես աշխատասենյակ 13.68 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել <<ԳԱՐԱՆՏ ԱՈՒԴԻՏ>> ՍՊԸ-ին.
1) տարածքը վարձակալության տրամադրել անորոշ ժամկետով
2) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 500 ՀՀ դրամ գումար 1 /մեկ/ քմ մակերեսի համար
3) վարձակալված տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: