Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Այրում Բարեկամության փողոց, 1-ին փակուղի 12 հողամաս հասցեում գտնվող 11-012-0315-0005 կադաստրային ծածկագրով 0․01234 հա մակերեսով (նպատակային նշանակությունըՙ բնակավայրերի, գործառնական նշանակությունըՙ հասարակական կառուցապատման) հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: |