Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-041-0004-0170 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը այլ հողեր) հողամասից առանձնացնել 0.22234 հա մակերեսով հողամաս և առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը փոխել և դարձնել հասարակական կառուցապատման կտեգորյաի:

2. Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-041-0004-0123 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը այլ հողեր) հողամասից առանձնացնել 0.04083 հա մակերեսով հողամաս և առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը փոխել և դարձնել հասարակական կառուցապատման կտեգորյաի:

4.  11-041-0004-0170 ծածկագրով հողամասից առանձնացված 0.22234 հա մակերեսով  հողամասը, 11-041-0004-0123 ծածկագրով հողամասից առանձնացված 0.04083 հա մակերեսով հողամասը միավորել և միավորված 0.26317 հա մակերեսով հողամասի և հողամասում առկա համայնքի սեփականությունը հանդիսացող շինությունների (ավտոտեխսպասարկման կայաններ և պահակատներ) որպես առանձին գույքային միավոր պետական գրանցման ներկայացնելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռոմա Նուրբեկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝b5bde77e-a904-41a2-bf5d-91c984839c2c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner