Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ, 35․1-րդ կետերը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 23-րդ փողոց թիվ 18 հասցեում գտնվող, օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 23-րդ փողոց թիվ 18 հասցեում գտնվող, 11-019-0312-0007 ծածկագրով տարածքում առկա 0.01935 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 75․33 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մխիթար Սուրենի Հովսեփյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0․01935 հա մակերեսով հողամասի համար՝ 42960 (քառասուներկու հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
2) 75․33 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 41440 (քառասունմեկ հազար չորս հարյուր քառասուն ) ՀՀ դրամ:
3) Մխիթար Սուրենի Հովսեփյանը Նոյեմբերյան համայնքի բյուջե պետք է մուտքագրի օրենսդրությամբ սահմանված, անշարժ գույքի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 18000 (տասնութ հազար) ՀՀ դրամ։
3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Օտարման ժամկետը սահմանել ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման դրույթներին համապատասխան։ |