Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Օտարել Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի սեփականությունը հանդիսացող ԹԵղուտ հանդամաս թիվ 5/1 հասցեում գտնվող 0.04614 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, ծածկագիր 11-017-0104-0120):
1) օտարման մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ /1 (մեկ) քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 6 /վեց/ ամսվա ընթացքում: