Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 49-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2018 թվականի N 49-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  19-րդ կետով՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.Համայնքային ենթակայության տեխնիկական միջոցներով համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարներ սահմանել հետևյալ դրույքաչափերով՝

  • վար - 1 հեկտարը՝ 30 000 ՀՀ դրամ,
  • կրկնավար - 1 հեկտարը՝ 35 000 ՀՀ դրամ,
  • հողային աշխատանքներ գրեյդերով - 1 ժամը՝ 15 000 ՀՀ դրամ,
  • հողային աշխատանքներ բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչով - 1 ժամը՝ 20 000 ՀՀ դրամ,
  • հողային աշխատանքներ բազմաֆունկցիոնալ էքսկավատորով - 1 ժամը՝ 20 000 ՀՀ դրամ,

(Ծառայությունների դիմաց սահմանված վճարը չի ներառում աշխատանքների կատարման վայր հասնելու համար պահանջվող ճանապարհածախսը)

  • բեռների տեղափոխում 10 տ բեռնատարողությամբ ինքնաթափով մինչև 10 կմ -  1 կմ-ն՝ 800 ՀՀ դրամ,
  • բեռների տեղափոխում 10 տ բեռնատարողությամբ ինքնաթափով 10 ից-50 կմ -  1 կմ-ն՝ 600 ՀՀ դրամ,
  • բեռների տեղափոխում 10 տ բեռնատարողությամբ ինքնաթափով    - 50կմ-ից ավել - 1 կմ-ն՝ 500 ՀՀ դրամ,

(Բեռնափոխադրման համար կիլոմետրը հաշվվում է մեքենատրակտորային պարկից տվյալ տեխնիկայի դուրս գալու պահից և ավարտվում մեքենատրակտորային պարկում)

2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


Կողմ -8

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner