Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն սխալմամբ որպես քաղաքացու անվամբ հաշվառված ՝ 11-041-0211-0026 կադաստրային ծածկագրով 0.1625 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու և իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող հողամասի մեկ քմ համար մեկնարկային գին սահմանել 600 ՀՀ դրամ:
2) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: