Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն՝ «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի 11-012-0131-0071 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.01679 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը` պահեստարանների:
- Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի 11-012-0131-0071 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.01679 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերական օբյեկտների:
- Նոյեմբերյան համայնքի Այրում 11-012-0131-0038 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.02322 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ:
- Նոյեմբերյան համայնքի Այրում 11-012-0131-0038 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.02322 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել վարելահող հողատեսքի:
- Առանձնացված 0.01679 հա և 0․02322 հա մակերեսով հողամասերը միավորել և միավորված ընդհանուր 0․04001 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, քաղաք Այրում, Գործարարների փողոց, 39 հողամաս հասցեում, փոտային դասիչ 4102։
- Միավորված ընդհանուր 0․04001 հա մակերեսով հողամասին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:
|