Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-019-0312-0011 կադաստրային ծածկագրով 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 5000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում,
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |