Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող «ՍՊԵՑ 1» ՍՊԸ-ի պատասխանատու անձի 11․11․2025 թվականի դիմում-հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «ՍՊԵՑ 1» ՍՊԸ-ին 01.01.2025 թվականից մինչև 31.12.2025 թվականը Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղի 19-փողոց շինություն 33 հասցեում զբաղվել հեղուկ վառելիքի վաճառքով:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|