Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Պտղավան և Դեղձավան բնակավայրերի ճանապարհահատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության թվով 51 հենասյուները անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը:
|