Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ, համայնքի Նոյեմբերյան, գյուղ Լճկաձոր 1-ին փողոց 29 հողամաս հասցեում գտնվող՝ 11-032-0007-0003 կադաստրային ծածկագրով 0,12329 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը նվիրատավության կարգով տրամադրելու Հայատանի Հանրապետությանը ՝ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր գյուղի դպրոցի սպասարկման համար:
2. Անշարժ գույքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3. Նվիրատվության գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: |