Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 18․09․2017 թվականի 1213-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 1-ին փող․ 27/1 հասցեի բնակիչ Բարսեղ Ազատի Սահակյանի 29․04․2024 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոր երիտասարդ պտղատու այգի հիմնելու համար Բարսեղ Ազատի Սահակյանին 4 տարի ժամկետով ազատել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 11-016-0188-0003 կադաստրային ծածկագրով, 1,56 հա մակերեսով հողամասի անշարժ գույքի հարկից։
|