Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 11-024-0006-0005 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0,01033 հա մակերեսով՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ հողամաս և փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
- Առանձնացված հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:
|