Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային կարգով օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Նոյեմբերյան քաղաքի 11-004-0186-0005 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) 0.09139 հա մակերեսով հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |