Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 72-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 նոյեմբերի 2018 թվականի N 72-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, նկատի ունենալով, որ  Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց թիվ 15/7 հասցեում գտնվող օրինական ճանաչված ինքնակամ կառույցը կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց թիվ 15/7 հասցեում գտնվող,  11-004-0049-0130 ծածկագրով տարածքում առկա 0.00275 հա մակերեսով հողամասը և հողամասում գտնվող 47.88 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված ինքնակամ կառույցը՝ ավտոտնակ, (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապտման) ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Մարիետա Արտեմի Մարկոսյանին :

2. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինությունների համար օտարման գին սահմանել՝

 1) 0.00275 հա մակերեսով հողամասի համար՝ 22300 (քսաներկու հազար երեք հարյուր) ՀՀ դրամ,

   2) 47.88 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 52700 (հիսուն երկու  հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ:

3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:

5.Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

 


Կողմ -9

ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                      
ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner