Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով <<Վեոն Արմենիա>> ՓԲԸ-ի տեխնիկական բլոկի տնօրենի 13.03.2019 թվականի և 21.03.2019 թվականի գրությունները՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը <<Վեոն Արմենիա>> ՓԲԸ-ին բջջային կայանի տեղակայման համար տրամադրել տարածք՝
1) Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 1-ին փողոց թիվ 1 հասցեում գտնվող վարչական շենքի տանիքի վրա 20 քմ և գետնի վրա 3 քմ տարածքներ. ա) տրամադրվող տարածքի վարձակալության գին սահմանել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ/ամսական, բ) վարձակալության ժամկետ սահմանել 10 (տաս) տարի, գ) վարձակալության պայմանագիր կնքել վեցամսյա ժամկետում:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|