Զեկուցողը այս հարցի շուրջ հաղորդեց, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն համայնքի ավագանին կարող է թույլատրել կիրառել արտոնություն համայնքապետարանի գույքահարկի բազայում հաշվառված օգտատերերի հարկային պարտավորությունների նկատմամբ: Արտոնության էր ներկայացվել քաղաքացի Մհեր Արարատի Բեջանյանին պատկանող BMW5301 մակնիշի, 25OO407 պետհամարանիշի փոխադրամիջոցի նկատմամբ առաջացած 476370 ՀՀ դրամ գումարը, որից՝ 333500 ՀՀ դրամը՝ մայր գումար, իսկ 142870 ՀՀ դրամը՝ տույժը: Համայնքի ավագանու անդամները տեղեկացվեցին, որ մեքենան գոյություն չունի, սակայն օգտատերը պարտավորվում է վճարել գույքահարկի մայր մգումարը, իսկ առաջացած տույժերը խնդրում է արտոնել:
Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և հաշվի առնելով քաղաքացի Մհեր Արարատի Բեջանյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ արտոնել քաղաքացի Մհեր Արարատի Բեջանյանին պատկանող BMW5301 մակնիշի, 25OO407 պետհամարանիշի փոխադրամիջոցի նկատմամբ առաջացած 476370 ՀՀ դրամ գումարը, որից՝ 333500 ՀՀ դրամը՝ մայր գումար, իսկ 142870 ՀՀ դրամը՝ տույժ:
|