Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով «Սլավիկ Միրիջանյան» ԱՁ-ի կողմից 03․07․2025 թվականին կազմված հողամասի հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հաստատել ՀՀ Տավուշի մարզի գյուղ Բագրատաշեն 1-ին փողոց, 14 գրասենյակ հասցեում գտնվող՝ 11-016-0039-0050 կադաստրային ծածկագրով 0․12 հա մակերեսով հողամասի ճշգրտված սահմանները՝ ըստ կից ներկայացվող հատակագծի։