Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 48-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2018 թվականի N 48-Ն

ՆՈՐ ՍՏԱՑՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Նոյեմբերյանի համայնքապետարանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև 18.07.2018 թվականին կնքված թիվ Ս-12 նպատակային նվիրաբերության պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքը 23.07.2018 թվականի դրությամբ ստացել է թվով 5 տեխնիկական միջոց, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ստանան պետական գրանցում՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

      1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, ներքոհիշյալ 5 (հինգ) միավոր տեխնիկական միջոցն ընդգրկել Նոյեմբերյան համայնքի սեփականության գույքացանկում 105 855 000 ՀՀ դրամ արժեքով և թույլատրել ներքոնշյալ, ինչպես նաև հետագայում նշված ծրագրի շրջանակներում ձեռք բերվող տեխնիկական միջոցների նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու նպատակով հանդես գալ համապատասխան մարմիններում.

  • ինքնաթափ մեքենա МАЗ-555102-220, նույն. համարը՝ Y3M555102J0014656, գինը`15 100 000 ՀՀ դրամ,
  • ավտոգրեյդեր ГС-10.07, նույն. համարը՝ 180005, գինը`27 655 000 ՀՀ դրամ,
  • հացահատիկահավաք կոմբայն NIVA СК-5МЭ-1, գինը՝ 29 500 000 ՀՀ դրամ,
  • անիվավոր տրակտոր Բելառուս 1221.2, ունիվերսալ հրիչով, նույն. համարը՝ Y4R122101J1100154, գինը՝ 17 300 000 ՀՀ դրամ,
  • բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչ ԱՆՏ 750, համարը՝ 398, ТН ВЭД-8429519900, գինը՝ 16 300 000 ՀՀ դրամ
  • ՄԱԶ մակնիշի 2 /երկու/ աղբատար,

     2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:                                                                                                        


Կողմ -8

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner