Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.22045 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 11-004-0251-0099, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` այլ/: 1) 0.22045 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ /տարեկան/,
2) վարձակալության ժամկետ սահմանել 15 տարի, 3) վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում,
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |