|
ՆԱԽԱԳԻԾ
|
22 մայիսի 2025 թ. |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքում գործող «Համլետ Հարությունյան» ԱՁ-ի պատասխանատու անձի 27․03․2025 թվականի դիմում-հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «Համլետ Հարությունյան» ԱՁ-ին 01.01.2025 թվականից մինչև 31.12.2025 թվականը Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան 1/9 փողոցում իրականացնել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառք:
- Որոշումը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Մարինե Կոտանովա |
|
|
Փաստաթուղթ՝ | 18155906-d97c-4603-b19d-31ae43fe637f |
|