Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-043-0176-0057 կադաստրային ծածկագրով 0.05159 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու համար:
1) 0.05159 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 2000 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |