Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 206-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՍԽԱԼՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-իթիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում Բարեկամության  փողոց,  թիվ 6/1 խանութ  հասցեում գտնվող կառույցը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2022NT2SGE) կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝  

 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական տարածքում գտնվող սխալմամաբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված 11-012-0104-0005 կադաստրային ծածկագրով 0.017965 հա հողամասի նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում, Բարեկամության փողոց  թիվ 6/1 խանութ հասցեում գտնվող,   11-012-0104-0005 կադաստարային ծածկագրով հողամասից 0.00131 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող 13.1 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ խանութ օրինակականցնելուց և Նոյեմբերյան համայնքի սեփականությունը ճանաչելուց հետո  ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ռուշան Սամվելի Մուքելյանին և Գայանե Նիկոլի Աբազյանին:
 3.Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝  0.00131   հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
  1) 0.00131 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ 16000  (13,1 x 1221) ՀՀ դրամի արժեքով
  2) 13.1 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 142550 (13.1 x 10881) ՀՀ դրամ արժեքով:
4.Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
5. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(157.80 Կբ)
(99.05 Կբ)
(606.93 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner