Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայասատանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է «Տեղական ղեկավարների զորեղացում՝ հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում ՏԱԽ տարածքում արդեն իսկ ընդգրկված են Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Այրում, Լճկաձոր, Արճիս, Հաղթանակ, Զորական բնակավայրերը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ հավանություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի Նոյեմբերյան համայնքի Բերդավան, Կողբ բնակավայրերի և Նոյեմբերյան քաղաքի` «ԳանՁոր» Տեղական ակտիվ խմբի կազմում ընդգրկվելու առաջարկին:
2. Համապատասխան առաջարկություն ներկայացնել ««Գանձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման ՀԿ-ին: