04.06.25
Համայնքի ձայնը ուժ ունի. սպորտը՝ համայնքային զարգացման նոր հենասյուն
|
Եվրոպական միության կողմիս ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Մտադրությունների մասին հուշագրի պաշտոնական ստորագրման հանդիսավոր արարողությունը՝ Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի, «ԳանՁոր» Տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման ՀԿ նախագահ, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի, և «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի մասնակցությամբ։Հուշագիրը հիմք է դնում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում ժամանակակից, նոր սերնդի, բազմաֆունկցիոնալ մարզասրահի ...
Մանրամասն |
|
03.06.25
Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիր
|
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրրը» Տավուշի մարզում հայտարարում է գործարար գաղափարների և գործող բիզնեսների ընդլայնման ծրագրերի ընդունելություն։ Ծրագրի նպատակն է ապահովել կայուն տնտեսական զարգացում և աշխատատեղերի ստեղծում։ Ծրագրին կարող են մասնակցել 18 տարին լրացած անհատներ, ովքեր ունեն գործարար գաղափարներ․ Ծրագիրը տնտեսական հնարավորություններ է տրամադրում հետևյալի միջոցով՝Ձեռնարկատիրական անվճար դասընթացներ (ֆինանսական կառավարում, մարքեթինգ, բիզնես ծրագիր կազմելու գիտելիքներ և հմտություններ)Ֆինանսական աջակցություն՝ 3․500․000 ՀՀ դրամ՝ (5% տարեկան տոկոսադրույքով)Շարունակական խորհրդատվություն և աջակցություն: Դիմեք ծրագրին, եթե՝Ունեք իրատեսական ...
Մանրամասն |
|
02.06.25
Հայտարարություն
|
2025 թվականի հունիսի 5-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
02.06.25
Հ․ Հովնանյան բարեգործական հիմնադրամի տնօրեն տիկին Էդիլ Հովնանյանի այցը՝ Նոյեմբերյան համայնք
|
Հ․ Հովնանյան ընտանեկան բարեգործական հիմնադրամի տնօրեն տիկին Էդիլ Հովնանյանը օրերս այցելեց Նոյեմբերյան համայնք՝ ծանոթանալու հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի արդյունքներին։Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ համայնքում իրականացված ծրագրերին, լսել բնակիչների արձագանքները և գնահատել հետագա զարգացման հնարավորությունները։ Տիկին Հովնանյանը մասնավորապես այցելեց այն տարածքներ, որտեղ հիմնադրամի և համայնքի համաֆինանսավորմամբ կյանքի են կոչվել խմելու ջրի և ոռոգման համակարգերի արդիականացման հետևյալ ծրագրերը․ 2022-2025թթ 260 մլն դրամի չափով համաֆինանսավորել է համայնքում իրականացված ջրամատակարարման համակարգերի արդիականացման 4 ծրագրեր` Բերդավանի Բերդավան 2, Բագրատաշենի Զեյթուն 1, Դեբեդավանի Լալվարի ոռոգման ...
Մանրամասն |
|
01.06.25
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Անհոգ և սիրով փայփայված մանկություն եմ մաղթում մեր երեխաներին ու խաղաղ երկնքի ներքո կյանքը իրենց խինդով լցնելու երջանկություն։ Թող ամեն տուն ունենա մանկան բերկրանք։ Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
27.05.25
Դրամաշնորհային մրցույթ՝ ՓՄՁ-ների համար
|
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) իրականացնում է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) կողմից։ Ծրագրի շրջանակներում հայտարարվում է հայտերի ընդունում՝ Ձեռնարկությունների զարգացման հիմնադրամի (EDF) համար՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տնտեսական վերականգնմանը Հայաստանում։ Նախատեսում է տրամադրել բիզնես-դրամաշնորհներ՝ մինչև 5 միլիոն դրամ արժողությամբ։ Դրամաշնորհները կարող են օգտագործվել սարքավորումների, գործիքների, նյութերի, նոր արտադրական ուղղությունների, վերապատրաստման, աշխատավարձերի և այլ ֆիքսված ծախսերի համար։ Հայտերը մանրամասն կդիտարկվեն ...
Մանրամասն |
|
26.05.25
Հայտարարություն
|
2025 թվականի մայիսի 30-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |