31.07.25
Նոյեմբերյան խոշորացված համայնքը այս օրերին շնչում է արվեստով
|
Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նախաձեռնությամբ անցկացվող արվեստի սիմպոզիումի շրջանակում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպեց ճանաչված և տաղանդավոր նկարիչների՝ Հրանտ Թադևոսյանի, Ռաֆայել Ջավախյանի, Նիկոլ Աղաբաբյանի, Մեխակ Էլբակյանի, Արամ Սարգսյանի, Յուրի Եղիազարյանի, Հրաչյա Սաֆարյանի և Արկադի Հովհաննիսյանի հետ։
Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն հարստացնում են համայնքի մշակութային կյանքը, այլև հնարավորություն են տալիս մեր քաղաքացիներին շփվել արվեստի կարևոր ներկայացուցիչների հետ։
|
|
30.07.25
Ջրի սիմֆոնիա․ Կողբ-Վարդավառ. լուսանկարներ
|
«Ջրի սիմֆոնիա․ Կողբ-Վարդավառ». կյանքի կոչվեց սպասված փառատոնը: Հազարավոր մարդիկ Տավուշից, Հայաստանի մարզերից ու արտերկրից ընտրել էին ջրի ճամփան ու եկել Կողբ՝ դառնալով տարվա ամենաէմոցիոնալ միջոցառման մասը։
|
|
30.07.25
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Պտղավան բնակավայր
|
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Պտղավան բնակավայր՝ տեղում դիտարկելու նոր կառուցվող դպրոցի շինարարության ընթացքը։ Այցի ընթացքում նա ծանոթացել է կատարվող աշխատանքներին, ուսումնասիրել շինարարության առաջընթացն ու պայմանները։ Շինհրապարակում մարզպետը հանդիպել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին, քննարկել շինարարական ծրագրի ընթացքն ու ներկայացրել որոշակի ցուցումներ՝ շինաշխատանքների որակը բարձր պահելու և դրանք սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ։
|
|
30.07.25
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Հաղթանակ բնակավայրում
|
Այցի շրջանակներում մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։ Նա այցելել է նաև մանկապարտեզ, դպրոց և բժշկական ամբուլատորիա՝ տեղում ծանոթանալով ենթակառուցվածքների վիճակին, ընթացիկ աշխատանքներին և առկա կարիքներին։ Մարզպետը կարևորել է համայնքային ծրագրերի շարունակականությունը և ընդգծել, որ մարզպետի աշխատակազմն աջակցելու է բնակավայրի զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։
|
|
30.07.25
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Զորական բնակավայր
|
Մարզպետը քննարկել է բնակիչների բարձրացրած սոցիալական և տնտեսական խնդիրները, անդրադարձել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հայկ Ղալումյանն այցելել է նաև մանկապարտեզ, դպրոց և բժշկական ամբուլատորիա՝ տեղում ծանոթանալով կրթական ու առողջապահական հաստատությունների աշխատանքներին, պայմաններին և կարիքներին։ Այցի ընթացքում առանձնացվել են մի շարք առաջնահերթ ծրագրեր, որոնց իրականացման ուղղությամբ մարզպետի աշխատակազմը նախատեսում է հետևողական աշխատանք տանել։
|
|
30.07.25
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Կողբ բնակավայրում էր
|
Այցի ընթացքում մարզպետը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու առաջարկները։ Նա նաև ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին՝ տեղում գնահատելով շինարարության ընթացքը և կատարված աշխատանքների որակը։
|
|
30.07.25
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Բերդավան
|
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Բերդավան բնակավայր։ Այցի ընթացքում մարզպետը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել նրանց բարձրացրած խնդիրները և զարգացման հնարավորությունները։ Հայկ Ղալումյանն այցելել է Բերդավանի ամբուլատորիա, ինչպես նաև Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվող դպրոց, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։ Այցի արդյունքներով առանձնացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ նախատեսվում է ձեռնարկել նպատակային քայլեր։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |