01.07.25
ՀՀ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ
|
Շնորհավորում եմ Հայաստանի Դատախազության համակարգում ծառայող բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի՝ Դատախազության օրվա կապակցությամբ։ Ձեր նվիրվածությունն ու հետևողական աշխատանքը վստահություն են ներշնչում մեր հասարակությանն ու մեծապես նպաստում են արդարության ու իրավական պետության ամրապնդմանը։ Թող Ձեր քայլերն ուղեկցվեն սթափ դատողությամբ, բարձր պատասխանատվությամբ և մարդու իրավունքների անսասան պաշտպանությամբ։ Մաղթում եմ Ձեզ ուժ, կամք, տոկունություն և անվտանգ ծառայություն ի շահ մեր երկրի ու ժողովրդի։
|
|
30.06.25
Աննախադեպ սպորտային պարի անդրանիկ փառատոն Նոյեմբերյան համայնքում
|
Նոյեմբերյանի համայնքային դահլիճում հունիսի 29-ին տեղի ունեցավ սպորտային պարերի անդրանիկ մրցույթ-փառատոնը, որը պատմական պահ էր ինչպես համայնքի, այնպես էլ մարզական ու մշակութային կյանքի համար։Փառատոնը համախմբել էր տաղանդավոր երեխաների Հայաստանի տարբեր վայրերից՝ Երևանից, Գյումրիից, Աշոցքից, Մեղրիից, ինչպես նաև հարևան Վրաստանից։ Մրցութային և ներկայացուցչական ելույթները վերածվել էին իսկական տոնի՝ լեցուն էներգիայով, հուզմունքով ու ոգեշնչմամբ։ Այս միջոցառումը նշանավորեց սպորտային պարերի զարգացման նոր սկիզբը Նոյեմբերյանում, որի հիմքում ընկած է առողջ ապրելակերպի խթանումը, համատեղ նախաձեռնությունների ծավալումը և սահմաններից անդին բարեկամության ամրապնդումը։ Շնորհակալություն պարի և սպորտային պարերի ...
Մանրամասն |
|
30.06.25
Երաժշտության ուժը միավորում է մեզ
|
Այսօր Նոյեմբերյան համայնքի ղեկավարի աշխատասենյակը լցված էր մանկական ժպիտներով, հպարտությամբ ու երաժշտությամբ։ Տարվա ընթացքում տարբեր երաժշտական և նկարչական մրցույթներում փայլուն արդյունքներ արձանագրած տաղանդավոր երեխաները և նրանց ուսուցիչները ստացան խրախուսական նվերներ համայնքի ղեկավարի կողմից։Հանդիպումը աշխատասենյակում վերածվեց ջերմ ու հուզիչ միջոցառման: Երեխաները փոքրիկ համերգով կիսվեցին իրենց տաղանդով և շնորհներով։Համայնքի ղեկավարը, երաժշտական դպրոցների տնօրեններն ու աշխատակիցները միմյանց շնորհակալություն հայտնեցին և ոգեշնչեցին երեխաներին՝ շարունակելու սերը արվեստի հանդեպ։ Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը կրկին շնորհավորեց շնորհալի մասնակիցներին և նրանց ուսուցիչներին՝ նվիրված ...
Մանրամասն |
|
30.06.25
Շնորհավոր
|
Հարգելի՛ հողաշինարարներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Հողաշինարարի օրվա կապակցությամբ։ Ձեր անփոխարինելի ներդրումը մեր համայնքի բնակչության խնդիրների լուծման, ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրագծերի և բնակավայրերի կայացման գործում զգացվում է ամեն օր։ Ձեր նվիրված, պատասխանատու և արհեստավարժ աշխատանքն ապահովում է համայնքի կայուն զարգացումը, բարեկեցությունը և անվտանգությունը։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, աշխատանքային նոր նվաճումներ, ներդաշնակություն ընտանիքում և շարունակական հաջողություններ ի շահ մեր համայնքի և երկրի շենացման։ Հարգանքով համայնքի ղեկավար՝ Ա․ Լ․ Աղաբաբյան
|
|
26.06.25
Պտղավան բնակավայրում գործարկվելու է շչակ
|
2025 թվականի հունիսի 27-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
25.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Նոյեմբերյան համայնքի հարգելի´ բնակիչներ, հերքելով համացանցում հայտնված լուրը՝ տեղեկացնում ենք, որ Նոյեմբերյան համայնքում որևէ սահմանազատման գործընթաց չի իրականացվում։ Համայնքը շարունակում է ապրել իր բնականոն առօրյայով։
|
|
21.06.25
Բերդավան բնակավայրում գործարկվելու է շչակ
|
2025 թվականի հունիսի 24-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |