Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմնելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի 11-017-0020-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0․04114 հա հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Բաղանիս, 3-րդ փողոց, 5/1 հողամաս հասցեում, բաժանման արդյունքում առաջացած 0․28235 հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ համայնք Նոյեմբերյան, գյուղ Բաղանիս, 3-րդ փողոց, 5 բնակելի տուն, փոստային դասիչ 4105: