Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-017-0022-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.08968 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Բաղանիս, 2-րդ փողոց, 1/1 հողամաս հասցեում, փոստային դասիչ` 4105:Նույն գույքի բաժանման արդյունքում առաջացած 0,20023 հա մակերեսով հողամասին և նրա վրա առկա բնակելի տանը տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Բաղանիս, 2-րդ փողոց, 1 բնակելի տուն հասցեում, փոստային դասիչ` 4105։