Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.03331 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0168-0021, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` այլ հողեր):
1) 0.03331 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 3000 (երեք
հազար) ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 25 (քսանհինգ) տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: