Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, 12 օգոստոսի 2010 թվականի N 1004-Ն որոշումով և հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Բագրատաշեն, 11-րդ փողոց, 16/1 բնակելի տունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի գյուղ Բագրարատաշեն, 11-րդ փողոց, 16/1 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-016-0018-0021 կադաստրային ծածկագրով 0.00865 հա մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա առկա բնակելի տան և բ/պ կամ ա/հ-ի 87.3 քմ ընդհանուր ներքին մակերեսով (կառուցված 1942 թվականին) նկատմամբ ճանաչել Ջոնիկ Սամադի Առաքելյանի (ծնված 28.10.1955 թվականին), Անահիտ Գևորգի Առաքելյանի (ծնված 11.07.1961 թվականին) և Արտակ Ջոնիկի Առաքելյանի (ծնված 26.07.1982 թվականին) սեփականության իրավունքը: