Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Սխալմամբ քաղաքացու անվամբ հաշվառված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքում գտնվող՝ 11-004-0123-0015 կադաստրային ծածկագրով 0․00662 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը։ |