Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում խմելու ջրի ջրագծի կառուցման համար խողովակաշար ձեռքբերելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2024 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրի խմելու ջրի ջրագիծ կառուցելու նպատակով խողովակաշար ձեռքբերելու համար մեկ միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծախսերը կատարել մեկ անձից: |