Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Օտարել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան Ա․ Մյասնիկյան փողոց թիվ 2 հողամաս հասցեում գտնվող, 11-004-0033-0003 ծածկագրով, 0․15149 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման):
     1) օտարման մեկնարկային գին սահմանել 1230 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար: 
     2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
     3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: