Այսօր: Երկուշաբթի, 29 Նոյեմբերի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 3
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 ապրիլի 2021 թվականի N 3

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏՈՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի ապրիլի 27-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ հանրային լսում: Հանրային լսումը հրավիրվել էր պետական սուբվենցիոն ծրագրին ծրագրային հայտով Նոյեմբերյան համայնքի մասնակցությունն ապահովելու նպատակով:

Լսմանը ներկա էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամներ, Նոյեմբերյան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները և Նոյեմբերյան համայնքի ավելի քան 135 բնակիչ:

Հանրային լսման բացման խոսքով ելույթ ունեցավ Նոյեմբերյան համայնքի ղեկավարը, այնուհետև ՀՀ Տավուշի մարզպետը:

Հանրային լսումը վարեց Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը: Լսման ընթացքում Արմեն Ամիրաղյանը ներկաներին տեղեկացրեց, որ Նոյեմբերյան համայնքի տարածքում նախատեսվում են շինարարական աշխատանքներ: Ներկայացվող ծրագրային հայտերի անվանումներն էին՝ «Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի կենտրոնական  փողոցների   640 մ ընդհանուր երկարությամբ 2 հատվածների բանուկ մասերի հիմնանորոգում», «Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան, Դովեղ, Բերդավան,Կոթի, Ոսկեվան և Բաղանիս բնակավայրերի ոռոգման համակարգերի հիմնանորոգում և կառուցում» և «Նոյեմբերյան քաղաքի, Կոթի և Բաղանիս  գյուղերի կենտրոնական  փողոցների   930 մ ընդհանուր երկարությամբ  3 հատվածների բանուկ մասերի հիմնանորոգում»:

Զեկուցողը ծրագրերի վերաբերյալ հաղորդեց մանրամասն տեղեկատվություն: Հնչեցին բազմաթիվ հարցադրումներ և առաջացած հարցերին տրվեց լիարժեք պարզաբանումներ: Միաժամանակ նշեց, նաև որ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ  նախագիծ-նախահաշիվները արդեն իսկ պատրաստ են:



Կից փաստաթղթեր՝
(163.50 Կբ)
(159.50 Կբ)
(171.00 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner