Ղեկավարվելով  ՀՀ  կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված ինքնակամ կառույցների օրինականացման կարգի 3-րդ հոդվածի 25-31-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով  Արմեն Նորիկի Միսկարյանի դիմումը,  «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված շինության հատակագիծը և բնութագիրը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023PR7264), հաշվի առնելով, որ Արմեն Նորիկի Միսկարյանի կողմից  ինքնակամ կառուցած շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարակդիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը,  ինքնակամ կառուցված բնակարանի մասը, համաձայն Նոյեմբերյան համայնքի գլխավոր հատակագծի, գտնվում է շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի մեջ, շենքի բնակիչների կողմից տրված համաձայնագիրը, և որ այն գտնվում է շենքի սպասարկման համար հատկացված հողամասի սահմանների ներսում ՝  
                                                                                                          ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Օրինականացնել  Արմեն Նորիկի Միսկարյանին պատկանող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, քաղաք Այրում, Բարեկամության փողոց 7 շենք, 27 բնակարան  հասցեով բնակարանին կից 2019 թվականին ինքնակամ կառուցած  16.6 քմ արտաքին մակերեսով բնակարանի մասը:
2. Նշված շինության օրինականացման համար ՀՀ կառավարության  18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն մեկ քմ մակերեսի համար սահմանել վճար՝ 2418 ՀՀ դրամի  չափով (16.6x2418= 40150)։ 
3. Վճարումը կատարել Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395119135 հաշվեհամարին:
3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված վճարումները ինքնակամ կառույցը կառուցած անձանց կողմից 60-օրյա (վաթսուն) ժամկետում  չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: