Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Արամայիս Սերյոժայի Ամիրաղյանի սեփականությունը հանդիսացող 11-019-0015-0021 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող 0.0980 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Բերդավան, 33-րդ փողոց, 17 հողամաս հասցեում, իսկ ընդհանուր հողամասի բաժանման արդյունքում մնացած 0.0440 հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Բերդավան, 33-րդ փողոց, 15 հողամաս, փոստային դասիչ՝ 4107: