Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով և հաշվի առնելով Արկադի Մամյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնք, քաղաք Նոյեմբերյան Նոյեմբերի 29 փողոց, 26/1 հողամաս հասցեում գտնվող 11-004-0040-0081 կադաստրային ծածկագրով 0․08188 հա մակերեսով բնակավարերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Արկադի Մամյանի սեփականությանը հանդիսացող 11-004-0040-0057 կադաստրային ծածկագրով գույքի (վկայական՝ 18112024-11-0055) ընդլայնման նպատակով:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 1221 ՀՀ դրամ: |