Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1442-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2025 թվականի N 1442-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով 2006 թվականի  մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 38-րդ հոդվածով և նկատի ունենալով, որ Բագրատաշեն բնակավայրի 18-րդ  փողոց, 9 բնակելի տուն հասցեում գտնվող  կառույցը կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Աշոտ Պավելի Պողոսյանի կողմից 23.03.2024 թվականին ներկայացված դիմումը՝

  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Օրինականացնել Աշոտ Պավելի Պողոսյանի, Աննա Աշոտի Սարուխանյանի, Պավլիկ Աշոտի Պողոսյանի, Լուսինե Աշոտի Պողոսյանի և Հայկանուշ Գեորգիյի Մելիքյանի  սեփականությունը հանդիսացող, Բագրատաշեն բնակավայրի 18-րդ փողոց 9 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-016-0005-0035 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ընդհանուր՝ 451.64  քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված կառուցները՝ բնակելի տուն, բաց պատշգամբ, աստիճաններ, ինչպես նաև վկայականում առկա՝ ծածկ, անասնաշենք և պարիսպ (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023FlTASP):

2. Օրինական ճանաչված ընդհանուր՝ 451.64 քմ արտաքին մակերեսով կառույցների համար սեփականատերերը Նոյեմբերյան համայնքի 900395112122 գանձապետական հաշվեհամարին պետք է մուծեն  օրինականացման վճար՝ 394750 (451.64 x 874)  ՀՀ դրամի չափով:

3. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 394750 ՀՀ դրամ  գումարը   60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել անվավեր:

4.Անվավեր ճանաչել Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 11-ի թիվ  1224-Ա  որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner