Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված ինքնակամ կառույցների օրինականացման կարգի 3-րդ հոդվածի 25-31-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արարատ Բենիկի Պետրոսյանի դիմումը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից տրված շինության հատակագիծը և բնութագիրը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023RQMDL7), հաշվի առնելով, որ Արարատ Բենիկի Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցած շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարակդիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը, ինքնակամ կառուցված բնակարանի մասը, համաձայն Նոյեմբերյան համայնքի գլխավոր հատակագծի, գտնվում է շենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի մեջ, շենքի բնակիչների կողմից տրված համաձայնագիրը, և որ այն գտնվում է շենքի սպասարկման համար հատկացված հողամասի սահմանների ներսում ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Օրինականացնել Արարատ Բենիկի Պետրոսյանին պատկանող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, քաղաք Այրում, Բարեկամության փողոց 7 շենք, 18 բնակարան հասցեով բնակարանին կից 2019 թվականին ինքնակամ կառուցած 9.3 քմ արտաքին մակերեսով բնակարանի մասը:
2. Նշված շինության օրինականացման համար ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն մեկ քմ մակերեսի համար սահմանել վճար՝ 2418 ՀՀ դրամի չափով (9.3x2418= 22500)։
3. Վճարումը կատարել Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395119135 հաշվեհամարին:
3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված վճարումները ինքնակամ կառույցը կառուցած անձանց կողմից 60-օրյա (վաթսուն) ժամկետում չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: