Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 25-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի կարիքների համար 51 500000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոգրեյդեր (ուղեհարթիչ՝ համալրված հետևի փխրեցուցիչով և առջևի հրիչով, LIUGONG CLG4215 D MOTOR GRANDER, ԱՏԳ ծածկագիր 84292000990) ձեռքբերելու անհրչաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ «Համայնքային տնտեսությունը սպասարկող» ՀՈԱԿ-ին «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Լիզինգատու) հետ կնքել լիզինգի գլխավոր պայմանագիր՝ 51.500.000 ՀՀ դրամ գումարի չափով, մինչև 60 ամիս ժամկետով (ժամկետի հաշվարկը սկսվում է լիզինգի գլխավոր պայմանագրի շրջանակում հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից)։ Լիզինգատուն լիզինգի առարկան նշված գնով ձեռք է բերելու «Համայնքային տնտեսությունը սպասարկող» ՀՈԱԿ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունից։
2. Համաձայնություն տալ «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ին հանդես գալ որպես երաշխավոր լիզինգի գլխավոր պայմանագրով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|