Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



12 մարտի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՅԼ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  օրենքի 4-րդ հոդվածով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0096-0035 ծածկագրով հողամասից (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) առանձնացնել 0․0204 հա մակերեսով հողամաս:

2․ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0096-0035 ծածկագրով հողամասից (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) առանձնացված 0․0204 հա մակերեսով հողամասը միավորել 11-041-0096-0039 կադաստրային ծածկագրով հողամասի հետ:

3․ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0096-0035 ծածկագրով 0․06192 հա մակերեսով հողամասի և հողամասում առկա գույքի (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) նկատմամբ որպես առանձին գույքային միավոր կատարել պետական գրանցում:

4․ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0096-0035 ծածկագրով հողամասից (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) առանձնացված 0․0204 հա մակերեսով հողամասի և 11-041-0096-0039 ծածկագրով հողամասի միավորումից առաջացած 0․22455 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ կատարել պետական գրանցում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռոմա Նուրբեկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner