Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն՝ «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 11-017-0006-0022 ընդհանուր կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.10002 հա մակերեսով հողամաս:
0.10002 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը այլ հողերի) գործառնական նշանակությունը փոփոխել և փոխադրել նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
Առանձնացված 0.10002 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Բաղանիս, 13-րդ փողոց, 9 հողամաս, փոտային դասիչ 4105։
Առանձնացված հողատարածքին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: