Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, 12 օգոստոսի 2010 թվականի N 1004-Ն որոշումով և հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Բաղանիս, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4 բնակելի տունը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Նունե Ժորայի Մամյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի գյուղ Բաղանիս, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, 4 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-017-0011-0135 կադաստրային ծածկագրով հողամասից 0.09940 հա մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա առկա կիսանկուղային հարկով բնակելի տան և բ/պ կամ ա/հ-ների 189.6 քմ ընդհանուր ներքին մակերեսով (կառուցված 1998 թվականին) նկատմամբ ճանաչել Նունե Ժորայի Մամյանի (ծնված 08.08.1964 թվականին) սեփականության իրավունքը: